Ընդունված է համարել, որ տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը` ականջներով: Այս կարծրատիպն այնքան ամուր է ամրագրվել որոշ մարդկանց գիտակցության մեջ, որ իրենց այնպես են պահում, ասես տղամարդիկ ականջներ ընդհանրապես չունեն: Բացի այդ, կանայք թերագնահատում են շփման մեջ շատ կարևոր մի խնդիր. այն, ինչ լսվում է, կարող է շատ տարբերվել նրանից, թե ինչ է ասվում:
Հարաբերություններում մեղադրանքներն ու համեմատությունները տեղ չունեն: Այն կինը, որ անընդհատ համեմատում է իր սիրելիին մյուսների հետ, սովորաբար պարտվում է:
«Հապա մի տես, թե Արմենն իր կնոջ համար ինչ մուշտակ է գնել, այ տղամարդ եմ ասել» կամ «Ինչպե՞ս ես քո աշխատավարձով ընտանիք պահելու, ընկերուհիներիս փեսացուները քեզնից մի քանի անգամ շատ են վաստակում»:
Որքան էլ զարմանալի է, տղամարդիկ ավելի նուրբ ու խոցելի են, քան կանայք: Նման արտահայտություններով կարող եք շատ վիրավորել ձեր տղամարդուն, ով կգա այն եզրակացության, որ անկարող անհաջողակ է: Չի բացառվում, որ նրան կսկսի տանջել վիրավորանքի զգացումը, և նա մեջքով կթեքվի դեպի ձեզ` վերջիվերջո սկսելով փնտրել մի այնպիսի կնոջ, ով կընդունի իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան:
Եվս մեկ շատ կարևոր թեմա, որին երբեք չպետք է դիպչել` ծնողների քննարկում և քննադատություն: Անգամ եթե չեք հավանում նրանց, անգամ եթե ատում եք, բացասական կերպով մի արտահայտվեք նրա մոր կամ հոր հասցեին:
Հիշեք, որ տղամարդու կյանքում գլխավոր կինը նրա մայրն է, ում հետ նրանք անքակտելի հոգեբանական կապով են կապված: Ցանկացած դեպքում պետք է հիշել դա և ընդունել: Հիշեք նաև, որ տղամարդը ձեր մոր հետ կվարվի այնպես, ինչպես դուք եք վարվում իր մոր հետ:
Կանանց շրջանում շատ տարածված է քննարկել ինտիմ կյանքը: Պետք է խուսափել նրանից, որ տղամարդուն հայտնի դառնա, որ ձեր ընկերուհիները տեղյակ են, թե «որտեղ, երբ և քանի անգամ»: Տղամարդու մոտ դա կարող է հանգեցնել ագրեսիայի դրսևորման և սեփական անկարողության զգացման առաջացման. չէ՞ որ եթե թեման քննարկվում է, դա նշանակում է, որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս:
Պետք չի քննադատել նաև նրա արտաքինը:
Ձեր տղամարդը պետք է զգա, որ իր համար ինքն ամենասեքսուալ և գրավիչ տղամարդն է: Անգամ եթե չեք հավանում նրա սանրվածքը կամ ավելորդ քաշը, պետք է համոզել նրան, որ ինքը հմայիչ է: Աշխատեք սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա, բայց եթե չեք հանդուրժում որոշ բաներ, աշխատեք ակնարկել դրանց մասին կամ խոսել շատ զգույշ կերպով:
Կան բաներ, որոնց մասին երբեք չի կարելի խոսել տղամարդու հետ, եթե իսկապես գնահատում եք ձեր հարաբերությունները.
-չասել նրան, որ վաստակում եք նրանից շատ: Իհարկե անարդարացի է լռել դրա մասին, բայց դա միայն կխոցի ձեր սիրելիին:
-չպատմել նախկին զուգընկերների մասին: Բավարար է մեկ անգամ ասել, որ նրանք եղել են և այլևս չվերադառնալ այդ թեմային:
-չվախեցնել` ասելով, թե կլքեք նրան: Անգամ ամենաթեժ վեճերի ժամանակ մի վախեցրեք նրան, որ կլքեք նրան և կցանկանաք ավելի լավին գտնել:
-չհավատալ նրան: Եթե նա վստահ է, որ կկարողանա բարձրանալ Էվերեստի գագաթը, ապա աշխատեք հավատալ նրան: Անգամ եթե մյուսները չեն հավատում իր ուժերին, նա ձեր աջակցության կարիքն ունի:
-չասել, որ ցանկանում եք այլ տղամարդկանց: Անգամ եթե դա Լեոնարդո Դի Կապրիոն է:
-չքննադատել նրա մորը: Դա չի կարելի անել ոչ մի պարագայում: Եթե զայրույթի պահին տղամարդը կարող է իրեն նման բան թույլ տալ, ապա դուք` ոչ: Լռություն, ժպիտ և «Դե բավական է...» արտահայտություն. նման պարագայում դիվանագիտությունը լավագույն բանն է: