Azatutyun.am-ը գրում է.
Այսօր երեկոյան Երևանում պայմանագիր կստորագրվի «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Այդ մասին Հրազդանում հայտարարեց ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Միլլերը հայտնեց նաև, որ ռուսական գազը այսուհետ Հայաստանին կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, սակայն կոնկրետ թվեր չնշեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել