Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի քաղաքապետ Վիկտոր Անուշկևիչուսը, նրա տեղակալները և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ դեկտեմբերի 2-ին գործադուլ են սկսել: Նրանք նման կերպ աջակցություն են հայտնել քաղաքում սկսված անժամկետ գործադուլին, գրում է Lenta.ru-ն:
Անուշկևիչուսն ասել է, որ միացել է ակցիային՝ կատարելով բազմահազարանոց վեչեի կամքը:
Պաշտոնյաներն անժամկետ արձակուրդ են գնացել, քանի որ օրենքը նրանց արգելում է գործադուլի դիմել:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/91801
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել