Kinoashkharh.am-ը գրում է.

դիսնեյ

Կադր «Երկաթե մարդը 3» ֆիլմից

2013 թ. Disney ընկերության ֆիլմերը համաշխարահային  կինովարձույթում սահմանել են ռեկորդ` հավաքելով 4 մլրդ դոլար: Այս մասին գրում է Variety-ին` հղումը անելով ընկերության  տարածած մամլո հաղորդագրությանը: Սա ռեկորդային ցուցանիշ է  ընկերության համար:

Disney –ի  նախորդ ռեկորդը գրանցվել է 2010 թ..  այն ժամանակ ընդհանուր գումարը կազմել էր 3,791 մլրդ դոլար: 2010 թ. էկրան էին բարձրացել «Խաղալիքների պատմություն.մեծ փախուստ» և «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերը, որոնք համշխարհային վարձույթում համապատասխանաբար հավաքել էին 1,06 և 1,02 միլիարդ դոլար: Այս  ամռանը, Disney-ը դարձավ առաջին ընկերությունը, որի ֆիլմերը 2013 թ.  ԱՄՆ-ում վաստակեցին 1 մլրդ դոլար: Տարվա ամենահաջողված  դիսնեյական կինոնկարներն  են   «Երկաթե մարդը 3» (1,2  մլրդ դոլար, այս կինոնկարը ներկայումս զբաղեցնում է  5-րդ հորիզոնականը ` բոլոր ժամանակների ամենադրամարկղային ֆիլմերի ցանկում) և  «Մոնստրների համալսարանը» (743,4 մլն դոլար):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել