Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով ապահովել ժամը 13:00-ին Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքի, այնուհետև երթի անվտանգույթունը
«Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է նոյեմբերի 27-ին: Այսինքն, հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:
Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինը»,- ասվում է դրանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/panarmenian.net/posts/10152011459389284
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



