
Կոկտեյլ հազի և կոկորդի ցավի համար:
Բաղադրությունը
1 ձու
1 թեյի գդալ մեղր
0,5 բաժակ կաթ
25 գրամ կարագ
0,5 թեյի գդալ կակաոյի փոշի
Պատրաստման եղանակները
Վերցնում ենք ձվի սպիտակուցը, ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղրը ու հարում ենք հարիչով այնքան մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև ավելացնում ենք կես բաժակ նախապես եռացրած կաթը և կարագը: Զանգվածը հարելուց հետո ավելացնում ենք 0,5 թեյի գդալ կակաոյի փոշի կրկին հարում ենք մինչև փոշու լուծվելը, և կոկտեյլը պատրաստ է:
Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում: Կոկտեյլը շատ օգտակար է հատկապես հազի և կոկորդի ցավի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.hottv.am/entertainment/290798
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել