Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կարծում է, որ եթե Ուկրաինան միանա Մաքսային միությանը, կարող է գազի այլ գին ստանալ, սակայն դեռևս շուտ է այդ մասին խոսալու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինայում այժմ դժվար դրություն է, այնտեղ պետք է արտադրության զարգացմամբ զբաղվեն, նրանց ոչ թանկ ռեսուրս անհրաժեշտ կլինի, որպեսզի արտադրությունը սկսեն և վաճառեն արտադրանքը: Կարծում եմ, որ Ռուսաստանից բացի ոչ ոք չի կարող Ուկրաինային այդ ծավալի ռեսուրսներ տրամադրել կարճ ժամանակում»,- ասել է Շուվալովը:
«Մենք նույնպես կարող ենք փոխառություն տալ: Նրանց կողմից առանց որևէ պարտավորության չենք օգնելու: Մենք չենք կարող հենց այնպես փրկել Ուկրաինան, նրանք պետք է հստակ և փաստարկված օրակարգով գան մեզ մոտ»,-ավելացրել է փոխվարչապետը:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/91783
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել