Մեծ գնահատանքի է արժանի պարոն Նավասարդյանի նման վարքագիծը, որը հարիր է իրական հասարակական գործչին և առաջնորդին: Հաշվի առնելով, որ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացում ներգրավված են երեք կողմեր` ԵՄ-ն, ՀՀ իշխանությունները և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, ուստի ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումը պայմանավորված է նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքով: Այսինքն, անցած չորս տարինենրի ընթացքում Արևելյան գործընկերության նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքները կատարվել են ոչ բավարար մակարդակով: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի կողմից կատարված հայտարարությանը և դրան հաջորդող գործընթացներին չեղան համարժեք քայլեր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից: Մինչդեռ, մենք ականատեսը եղանք Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Այս պարագայում, բնականաբար Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի պատասխանատուները ենթակա են փոփոխության, իսկ աշխատանքների կատարման մեթոդները վերանայման: Կարծում եմ` պարոն Նավասարդյանի արժանապատիվ վարքագիծը լավ օրինակ կլինի մյուսների համար և նոր շունչ կհաղորդի եվրաինտեգրման հետագա գործընթացներին:
Կից նյութն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: