Pastinfo.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վթարի 3D մոդելավորումն առայժմ 100 %-ով պատրաստ չէ:
«Այնտեղ փոքրիկ դետալներ կան ավարտելու»,- նշեց փաստաբանը և հավելեց՝ «այսօր-վաղը դրանք էլ կավարտենք, նոր կհրապարակենք»:
Հարցին, թե ի՞նչ դետալներ են դրանք, Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ խոսքը փոքրիկ ճարտարապետական դետալների մասին է, որոնցով պետք է իրականության հետ նույնական դառնա վթարի տեղանքը: «Ուղղակի ճարտարապետական տեսքը պետք է պահպանենք, նաև այդ մանր-մունր դետալները վերջացնենք, նոր կներկայացնենք մյուս կողմին, կսպասենք իրենց պատասխանին, որից հետո հաջորդ քայլերը կորոշենք»,- նշեց փաստաբանը:
Ի դեպ, անդրադառնալով վթարի 3D մոդելավորմանը՝ այդ թեմայով մեր կայքում ներկայացված մեկ այլ տեղեկատվության տակ տուժողների շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը, հետևյալ գրառումն է կատարել.
«Ես ինքս շատ պարզ տարբերակով կապացուցեմ և կհիմնավորեմ Վարդան Պետրոսյանի «սթափ վիճակը», իսկ մեղքը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից կատարված դեպքի վայրի լուսանկարներով և տեսանյութով։ Մեկ անգամ ևս հորդորում եմ բոլորին, այդ թվում նաև՝ մեր հարգելի լրագրողներին զերծ մնալ նախաքննություն կատարելուց, այլապես անհրաժեշտություն կառաջանա իմ կողմից հրավիրել մամլո ասուլիս»:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/28165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել