Նախագահականի առջև ռումբ են դրե՞ (լրացված)Hraparak.am-ը գրում է.

Այս պահին Բաղրամյան պողոտայում խուճապ է:Hraparak.am-ի թղթակիցը Նախագահականի մոտից հայտնում է, որ Բաղրամյան պողոտայի այդ հատվածից տարհանում են բոլոր մարդկանց: Այնտեղ են ԱԻՆ բազմաթիվ փրկարարներ և հարյուրից ավելի ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ: ԱԻՆ փրկարարները մեր թղթակցին հայտնել են, որ ահազանգ են ստացել, որ Բաղրամյան մետրոյի տարածքում ռումբ է տեղադրված:

Լրացված․ԱԻՆ նախարարություն

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել