Armnewstv.am-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը պետության ղեկավարների պաշտոնում տեղի է ունեցել 2008-ի մարտի 24-ին` Մոսկվայում: Այդ հանդիպմանը նախագահները հաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել ակտիվ դաշնակցային հարաբերությունները, տնտեսության և անվտանգության ոլորոտներում: Ճշտեցին քաղաքական առաջնայնությունները Այն ինչ նախանշված էր իրականացնել հաստատվեց ամիսներ անց հունիսի 24ին: Հայ-ռուսական բարձրագույն մակարդակով հանդիպումները շարունակվեցին նաև 2009-ին Դավոսում: Այն ժամանակ արդեն վարչապետ Վլադիմիր Պուտինն ու նախագահ Սարգսյանը քննարկեցին էներգետիկ անվտանգության հարցերը: Վարչապետի պաշտոնում Պուտինի հետ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է 2009-ից սկսած յուրաքանչյուր տարի: Բոլոր հանդիպումների քննարկման հիմնական թեման եղել է տնտեսական համագործակցությունը և անվտանգության ոլորտում համատեղ լուծումների փնտրման աշխատանքերը: Երկու նախագահները ոչ մի առիթ բաց չեն թողել այս հարցերի քննարկման համար` ՀԱՊԿ գագաթնաժողովների և առաձնազրույցների ընթացքում: 2010-ին Հայաստանը երկարացրեց ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը Հայաստանում: Արդեն վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը 2012-ի օգոստոսի 8-ին էր Մոսկվայում: Երկու երկրների նախագահները պատրաստակամություն հայտնեցին շարունակել դաշնակցային հարաբերությունները: Նախագահները բարձր գնահատեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքը: Հենց այդ հանդիպմանն էր, որ առաջ քաշվեց հայ-ռուսական հարաբերություններ 2020 թվական ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը: Երկրորդ անդամ նախագահ վերընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցը նույնպես Ռուսաստան էր: 2013 մարտի 15-ին: Հանդիպման շրջանակում Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակելու է գործակցությունը Հայաստանի հետ ու ակտիվացնելու ներդրումային քաղաքականությունը` շեշտելով, որ ներդրումների ծավալով Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ: Եվ վերջին հանդիպումը սեպտեմբերի 3-ին, որտեղ երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն ստորագրեցին և Հայաստանն իր մտադրությունն հայտնեց միանալ մաքսային միությանը:
Վլադիմիր Պուտինը Հայաստան է այցելել է 3 անգամ 1999, 2001 և 2005 թվականներին: Ռուսաստանի ղեկավարի այս այցը առաջինն է 8 տարվա ընդմիջումից հետո: Եվ եթե նախորդ երկու այցերը աշխատանքային ու պաշտոնական էին, ապա այս այցը ամենաբարձ կարգավիճակով է: Վլադիմիր Պուտինը առաջին անգամ գալիս է Հայաստան պետական այցով: