Ժողովուրդ ջա՛ն, բռնապետական երկրներում իշխանափոխության համար ընդամենը երկու տարբերակ կա` կա՛մ հեղափոխություն, կա՛մ էլ ժողովուրդը էնքան ա կանգնում փողոցում, մինչև իշխանություններից մասեր պոկվեն ու միանան ժողովրդին ու իշխանության համակարգը փլուզվի: Հատուկ ուշ հասկացողներին եմ բացատրում, որ եթե այդ ընթացքում բանակը հանվեց ժողովրդի դեմ ու գերտերությունները չդատապարտեցին դա, երկու տարբերակի դեպքում էլ ժողովուրդը չի հասնի հաջողության, պարզապես հեղափոխության դեպքում իշխանությունները կհայտարարեն և աշխարհին կապացուցեն, որ համաչափ ուժ են կիրառել, իսկ երկրորդ դեպքում կփորձեն սուտ տեղեկություններ տարածել, որ իբր ժողովուրդը թալանել է հարակից խանութները ու նրանց չի հաջողվի ապացուցել այդ սուտը, պարզապես երկիրը այնքան կթուլանա, որ այդ սուտը գերտերությունները կօգտագործեն տվյալ երկրի դեմ:
Կարճ ասած, առաջին տարբերակը Շանթի տարբերակն է, երկրորդը Կոնգրեսի, ու ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, սակայն երկու դեպքում էլ կարևորն այն է, թե բանակը ինչպես իրեն կպահի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/619154064790714?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել