Երբեք մարդկանց մի հիշեցրու այն ծառայությունների մասին, որոնք դու նախկինում մատուցել ես նրանց: Եթե նրանք արժանապատիվ և երախտապարտ մարդիկ են, ապա հիշեցման կարիք չունեն, իսկ եթե երախտամոռ ու պատվազուրկ են, այդ դեպքում անցածի մասին հիշեցումն անիմաստ գործ է…
Մի անգամ մարտադաշտում ընկած էր ծանր վիրավոր զինվորը և սպասում էր, թե երբ բժիշկը կվիրակապի իր վերքը, որի վրա նստել էին ճանճերը: Նրա ընկերը, որ թեթև վիրավոր էր, տեսավ ճանճերին ու փորձեց դրանք քշել: «Պետք չէ,- բացականչեց առաջինը,- հանգիստ թող նրանց: Այս ճանճերն արդեն խմել են իմ արյունը, և իմ ցավը հիմա այնքան ուժգին չէ, որքան սկզբում էր: Եթե դու քշես, դրանց տեղը կզբաղեցնեն նրանք, ովքեր քաղցած են, և իմ վերջը կգա…»:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/12/01/%D5%BC%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A5%D5%B5%D5%BE%D5%A6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել