Բոցը էն ա, որ ոմանք, կրկին «միամտորեն» ասում են` «տեսեք, Ուկրաինայում հեղափոխություն են անում, այ էդ ա ընդդիմությունը, ոչ թե մերի նման»... Առաջին հայացքից` բավականին ճշմարիտ ա թվում, բայց փաստերը լրիվ այլ բան են ասում... Հարցապնդումները ճիշտ անելու պարագայում` ամեն ինչ իր տեղն ա ընկնում...
Ովքե՞ր են հեղափոխություն անում Ուկրաինայում... ընդդիմություն ասվա՞ծը, թե ժողովուրդը... իսկ ո՞վ հեղափոխություն չի անում Հայաստանում... ընդդիմություն ասվածը, թե՞ ժողովուրդը... Թե՛ ուկրաինական, թե՛ հայաստանյան ընդդիմադիր լիդերները, ըստ էության, հայտարարում, հայտարարել են նույն մտքերը, այն է` ոչ մի ընդհարում ոստիկանների հետ, հանգստություն, իսկ բախումներն էլ իրավացիորեն համարվել են սանդրանքների արդյունք: Այնպես որ, ուկրաինական ընդդիմությունը որևէ արտառոց քայլ չի կատարում խթանելու համար հեղափոխության իրականացումը: Հեղափոխությունը ժողովուրդն ա իրականացնում: Հեղափոխություն ծրագրելը` աբսուրդություն ա: Հեղափոխությունը իրականացվում ա ինքնաբուխ եղանակով: Այլ եղանակներով իրականացված «հեղափոխությունը»` հեղափոխություն չի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202212297496117?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել