Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Ամանորյա տոներին ընդառաջ՝ քեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր երաժշտական տասնյակ` հին ու բարի հնդկական ֆիլմերից վերցված: Երբևէ կարծե՞լ ես, թե որքա՜ն նոստալգիկ, որքա՜ն սիրված են եղել դրանք ու թե որքա՜ն հույզեր կարող է առաջացնել հնդկական էքսկուրսիան դեպի անցյալ: Դե ի՞նչ պատրա՞ստ ես: Գնացի՜՜՜նք...

10. Բոբբի, 1973: Ռեժ.` Ռաջ Կապուր:

Կարծում եմ Բոբբին ժամանակին ամենացանկալի կանանց շարքում էր մեզանում: Սովետական միությունում` հավասար հասարակության մթնոլորտում, հարուստ տղայի և աղքատ աղջկա սիրո պատմությունը իսկական բում առաջացրեց` ստիպելով ավելի քան 62,6 մլն սովետական քաղաքացիների հուզվել, արտասվել ու հիանալ այս երիտասարդ դերասաններով: Ո՜ւր էր թե «Դժվար ապրուստի» ստեղծագործական խումբը գոնե մի անգամ այս ֆիլմը դիտած լիներ:
Դե իսկ ֆիլմի կոնկրետ այս երգը իսկական հիթ դարձավ:

 


9. Թափառաշրջիկը, 1951: Ռեժ. և գլխավոր դերում` Ռաջ Կապուր:

Ռաջ Կապուրի թերևս ամենահայտնի ֆիլմերից մեկը, որտեղ հենց ռեժիսորն ինքը մարմնավորեց թափառաշրջիկի կերպարը: 1953-ին ֆիլմը ներկայացված էր Կաննի կինոփառատոնում` հիմնական մրցութային ցուցադրման: Եվ որպես երաժշտական լիամետրաժ ֆիլմ` իհարկե այն լի է գեղեցիկ կատարումներով, որոնցից երկու ամենասիրվածն ու հայտնին ներկայացնում ենք ձեզ:




8. Թափառաշրջիկը, 1951: Ռեժ. և գլխավոր դերում` Ռաջ Կապուր:

7. Ալի Բաբայի և 40 ավազակների արկածները, 1979: Ռեժ.` Լատիֆ Ֆայզիեվ, Ումեշ Մեհրա: 

 

Այս ֆիլմը թերևս նույնպես կարելի է դասել ռեկորդակիրների շարքը: 80-ականներին այն ՍՍՀՄ կինովարձույթում 5-րդ հորիզոնականում էր` դիտելիության քանակով: Իսկ ահա Հայաստանում այն հատուկ ուշադրության արժանացավ, ինչո՞ւ... մի՞թե մոռացել եք Մհեր Մկրտչյանի հերոսին այս ֆիլմում, եթե մոռացել եք, ապա առա՜ջ` ֆիլմը նորից դիտելու:
Չանդրադառնալ այս ֆիլմի երաժշտական համարներից մեկին` հանցագործություն կլիներ: «Խաթուբա... խաթուբա...», չէ՜՜՜, մենք էն ակորդիոնով ու կռակադիլ Գենայի ձայնով երգող երգչին չենք հիշել, սա հենց երգի վերնագիրն է... ;)

 

6. Զիտա և Գիտա, 1972: Ռեժ.` Ռամեշ Սիպպի:

Հիշո՞ւմ եք երկվորյակ քույրերին` մեկը զանգակ, մյուսը` բամբակ: Այո, Զիտան և Գիտան: 1972-ին ֆիլմը թողարկվեց, և անմիջապես դարձավ ամենադրամարկղայինն այդ տարի: Իսկ ֆիլմի ամենահիշարժան երգերից է արբած Զիտայի, թե՞ Գիտայի, թե՞... մի խոսքով գլխավոր հերոսուհու երգը ;)

...

շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել