Անի Քրիստիին Երեւանում չենք տեսնում, փոխարենը չեն դադարում նրա մասին խոսակցությունները, նրան դեռ սպասում են և սիրում:Ինչո՞վ է զբաղված այսօր երգչուհին, ի՞նչ նոր անակընկալներ ունի: Մնացած մանրամասները կարդացեք ստորև.
-Անի, թողարկեցիք “I am Back” CD, թվում էր երկար դադարից հետո կշարունակեք ձեր գործունեությունը, բայց նորից լուռ եք ինչո՞ւ:
- Իմ բնավորության համաձայն, ես փոփոխական եմ եղանակի պես, բայց ոչ մարդկային առումով, այլ տրամադրությամբ: Երկրորդ ձայնասկավառակից հետո, չցանկացա պարզապես երգել` ասելիք չկար: Դա էր գլոբալ պատճառն է իմ դադարի
-Ինչո՞վ եք զբաղվում այժմ ԱՄՆ-ում:
- Նորից զբաղվում եմ իմ գործով, բայց շատ չեմ պատմում անելիքներիս ու ապագա մտքերիս մասին: Նախընտրում եմ անել, նոր խոսել, դա է պատճառը որ դադարն ավելի երկար է թվում:
-Հայաստանում լուրեր են պտտվում, թե Անի Քրիստին գաղտնի ամուսնացել է: Սա ուղղակի բամբասանք է, թե՞ առաջիկայում պլաններ կան:
-Ես չեմ հասկանում գաղտնի ամուսնանալու իմաստը: ինչի՞ մասին է խոսքը, ես պարզ ու առանց բարդույթների մարդ եմ, ով չի պատմում, բայց չի էլ թաքցնում ամուսնանալու փաստը:
Երբ ամուսնանամ նորից, բոլորը կիմանան դրա մասին:
-Հետաքրքիր է, կհիշե՞ք վերջին բամբասանքը ձեր մասին:
- Ես շատ վաղուց չեմ հետաքրքրվում իմ շուրջ պտտվող բամբասանքներով:Դրանք ինձ չեն հետաքրքրում, ես զբաղվում եմ ավելի լուրջ բաներով, քան պարզապես բանբասանքներին հետևելը:
-Անի, կին տղամարդ հարաբերություններում ի՞նչն եք կարևորում
- Սերը: Եթե սեր կա, ամեն ինչ հաղթահարելի է
-Այսօր ամուսնալուծությունների թիվն աննախադեպ աճել է, որո՞նք են դրանց պատճառները
-Աշխարհից ստացած շատ ինֆորմացիան կարող է պատճառ լինել: Հիմա դեռահասն արդեն պատկերացում ունի, թե որն ինչից հետո է և այլն.. Դա էլ խանգարում է ըստ տարիքի մեծանալ: Մարդիկ ավելի ագրեսիվ են ու բավականին բարկացած կյանքի դժվարությունների հանդեպ, դա էլ անդրադառնում է անձնական կյանքի վրա: Կան նաև բազում դեպքեր, երբ մարդիկ ամուսնանում են հաշավարկով, մոռանալով սրտի մասին:
Երբ ապրում են հաշվարկով, մի օր հասկանում են, որ կյանքում ավելի վեհ զգացումունքներ կան և դա էլ դառնում է ամուսնալուծության պատճառ:
-Երբեմն մարդիկ առաջին ամուսնությունից հետո, ինչ որ դասեր են քաղում, որ երկրորդ ամուսնության ժամանակ չսխալվեն,ավելի իրատես լինեն: Կա՞ն բաներ, որոնք դուք այլևս չեք անի:
-Առաջին ամուսնությունից հետո երկրորդ ամուսնությունը լինում է ավելի դժվար, արդեն դառնում ես ավելի հետևողական և ավելի զգույշ, բնականաբար` չկրկնելով անցյալի սխալները: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ճակատագիրը կապ ունի, որը ծնվում է մարդու հետ:
-Ձեր երկրպագուները լուսանկարները մի լավ ուսումնասիրելուց հետո սկսեցին հետաքրքրվել,թե ո՞վ է լուսանկարի տղամարդ` Գուրգեն Իսրայելյանը:
- Ես խորհուրդ ունեմ իմ շա֘տ սիրելի երկրպագուներին… իրենց սիրելի երգչուհու նոր երգերն ուսումնասիրեն ու սպասեն նոր անելիքներիս, չհետաքրքրվելով անձնական հարցերով:
-Հայաստանում մենահամերգ ունենալու ե ք, Ձեր երկրպագուներին նորից ուրախացնելու նպատակ կա՞
-Նման նպատակներ ունի ցանկացած արվեստի գործիչ և ես բացարություն չեմ, պարզապես հիմա հեռավորությունն է խանգարում , որը ժամանակավոր է:
-Ի՞նչ կամ ո՞ւմ եք ավելի շատ կարոտում Հայաստանում
-Կարոտում եմ իմ հարազատներին ու իմ քաղաքը, որտեղ ունեցել եմ շատ լավ պատանեկություն և հաղթանակած օրեր:
-Եվ վերջում, ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր ուզում են լսել Անի Քրիստի երգչուհուն
-Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել Անիին` թող չհուսահատվեն, անակընկալներ դեռ շատ են լինելու: