1. Մի գրեք չափից դուրս երկար հաղորդագրություն՝ դա գրեթե ոչ ոք չի կարդում։ Ոչ խմբագիրը, ոչ էլ ընթերցողը։
2. Գրելիս ուշադրություն դարձրեք տեխնիկական մանրուքներին՝ նորմալ չակերտներ դրեք, ավելորդ բառեր մի բոլդեք կամ շեղեք։ Դուք դրանով բարդացնում եք ԶԼՄի գործը։ Ձեր ֆորմատավորումը հետո հարկ է լինում ստանդարտ տեսքի բերել։
3. ԶԼՄ-ն կարող է ձեր հաղորդագրությունը մասամբ հրապարակել։ Ցանկալի է այնպես գրեք, որ յուրաքանչյուր պարբերություն ավարտուն միտք ունենա, որպեսզի անգամ կրճատված տեքստը իմաստը չկորցնի։
4. Թվախեղդ մի արեք։ Տերմինախեղդ անել էլ պետք չի։ Մի օգտագործեք շատ հապավումներ։ Տեքստը պետք է հասկանալի լինի շարքային ընթերցողին։
5. Փորձեք շեշտը դնել ընթերցողին հետաքրքրող բաների վրա։ Օրինակ՝ ընթերցողին հետաքրքիր չի, թե ձեր բանկը կապիտալիզացիայի առումով ինչ ցուցանիշներ ունի։ Նրան ավելի հետաքրքիր է, թե ինքը ձեր բանկից ինչ կարող է ստանալ։
6. Պարտադիր չի հենց առաջին նախադասության մեջ հետևեք դասական կանոնին՝ տաք 5 հարցերի պատասխանը (ով է անում, ինչ է անում, որտեղ, երբ և ինչու)։ Մի քիչ կրեատիվ եղեք, տեքստը սկսեք որևէ հետաքրքիր ձևակերպմամբ։ Իսկ հարցերի պատասխանը կտաք հաջորդ նախադասության մեջ։
7. Մի արեք այնպես, որ ձեր հաղորդագրությունը դասական գովազդի տպավորություն թողնի։ Մարդիկ հակված են ոչ թե գովազդ կարդալ, այլ հետաքրքիր տեղեկատվություն։
8. Մի չարաշահեք սոցիալական ցանցերը՝ նույն հաղորդագրությունը տարբեր ԶԼՄների կողմից շեյրելով այստեղ ու այնտեղ՝ յուրաքանչյուրը տասնյակ անգամ։ Դա մարդկանց կարող է զզվեցնել։
Հուսով եմ այս մի քանի տողը գոնե մի քիչ օգուտ կտա թե ընկերություններին, թե ԶԼՄներին և թե ընթերցողներին։



