Երբ հանդիպում ենք մենք իրար,
Միմիանց էլ չենք բարևում,
Շուտափույթ դերի մեջ մտնելով՝
Անփութորեն անծանոթներ ենք ձևանում:
Ձևացնում ենք, թե իբր միմիանց չենք ճանաչում,
Դու ինձ չտեսնելու ես տալիս,
Իսկ ես նորից հմտորեն
Քմծիծաղ եմ քեզ տալիս:
Հանդիպում ենք իրար նորից
Ու աչքերն ենք մեր երկուսի
Հայացքներից լուռ փախցնում,
Կոկորդներում խեղդող բարևը
Այդպես էլ երբեք ականջներին մեր չի լսվում:
Երբ ուզում ենք միմիանց բարևել,
Հանկարծ հիշում ենք, որ շատ վաղուց
Մենք դրել ենք վերջակետ և ասել ենք «Մնաս բարով»:
Բայց ե՛կ գոնե խոստովանիր,
Որ հասցրել ես նկատել իմ մազերը,
Որ ներկված են կարմիր գույնով,
Այն ինչ քոնը ակամայից
Ծածկվում է լոկ ճերմակով:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/11/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել