Շատերի համար, սա վերջին կիրակին է՝ ծառայությունից առաջ։ Զորակոչը սկսվեց, վաղը շատերի բանակի քեֆն է, ուրախությունը՝ ծառայության մեկնելուց առաջ։ Մի քանիսի սիրտը էս պահերին արագ է խփում՝ ինչ է լինելու իրենց հետ, ուր են գնում, ինչ են անելու, ինչպես են անցկացնելու երկու տարին՝ ՀՀ–ում, թե Արցախում, զորամասում, թե հենակետում, դժվարությամբ, թե սառնասրտությամբ, սկսվեց ձմեռային երթը։ Նույն ժամանակ այնտեղ էլ շատերը սպասում են զորացրվելուն, մնացին օրեր կամ անցել է ժամանակը, երազում արդեն տանն են, մտածում են, երբ կհասնեն, ինչ կանեն, ինչպես աշխատեն, շատերը մանրամասն ծրագրում են, մեր տղերքը։

Բարի ծառայություն բոլորին, հանգստություն հակառակորդին, որովհետև եթե մենք տուժենք, ինքն էլ հաստատ հանգիստ չի քնի։ Պետք է տեսնել դիրքապահների քանդակներն ու լուսանկարները, մատուռները, սուրբ անկյունները, որ կիսաբաց կտակարանը, փայտե խաչն ու գրված՝ խրատները անպակաս են, իրենք էլ պատմում են, որ աղոթում են ամեն երեկո, առավոտ, կրակոցի պահին ու կարոտը խեղդելու համար, պահում են ծնողի, հարազատի, ընկերոջ ու ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանը...

ԵՎ ինչքան հուզական են ահուսարսափի պահին, այնքան էլ համարձակ ու զգուշավոր են, զգոն ու աչալուրջ, կրակոցի պատասխանել միշտ կարող են...

ՀԱՎԱՏՈՎ, ՀՈՒՅՍՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ... նրանք են մեր հերոսները՝ մեր բոլոր ժամանակների զինվորները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել