1in.am-ը գրում է.
Ավստրալիայի արևելյան ափին սերֆինգիստը դարձել է շնաձկան հարձակման զոհ:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգում` ափից 100 մետր հեռավորությամբ:
18-ամյա պատանին զբաղվել է սերֆինգով, երբ շնաձուկը բռնել է նրա ոտքը:
Ականատեսները տուժածին դուրս են բերել ջրից և փորձել օգնել նրան մինչ փրկարարների ժամանումը, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները նրա մոտ սրտի կանգ են ախտորոշել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_234271.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել