Armsport.am-ը գրում է.
Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրը: Առաջատար «Արարատը» հերթական հաղթանակ տոնեց՝ 2:0 հաշվով առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ:
«Արարատն» այս հաղթանակի շնորհիվ երկրորդ տեղի հետ միավորների տարբերությունը հասցրեց 8-ի: Աբրահամ Խաշմանյանի սաները 30 միավոր ունեն իրենց ակտիվում, իսկ ահա գործող չեմպիոն «Շիրակն» այսօր միավորների կորուստ ունեցավ: Գյումրեցիները սեփական հարկի տակ չկարողացան հաղթել «Միկային», թեեւ 50-րդ րոպեին բացել էին հաշիվը եւ վերահսկում էին խաղի ընթացքը: Խաղավերջում հյուրերին հաջողվեց խփել պատասխան գնդակը՝ 1:1:
Ռմբարկուների աղյուսակում երկիշխանություն է: Այս տուրում Սերժ Դեբլեն իր գոլերի քանակը հասցրեց 9-ի, իսկ Նռանյանը «Փյունիկի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձավ եւ հավասարվեց «Շիրակի» հարձակվողին: Հավանական է, որ Դեբլեն ձմռանը կհեռանա «Շիրակից», ուստի Նռանյանը
14-րդ տուրը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ այս տուրից հետո ավարտվում է առաջնության առաջին շրջանը, իսկ թիմերը մեկնում ձմեռային արձակուրդ:
14-րդ տուր
«Արարատ»-«Փյունիկ»՝ 2:0
«Շիրակ»-«Միկա»՝ 1:1