Pastinfo.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալը «լավ վիճակում չէ, բուժման կարիք է զգում, բայց բուժումը, որի կարիքն ինքն զգում է, դատապարտյալների հիվանդանոցում ստանալ չի կարող»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:   Նա նաև տեղեկացրեց, որ դրսից բժիշկների այցերը կազմակերպելը կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի մոտ տեխնիկապես անհնար է: «Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ»,- նշեց մեր զրուցակիցը:   Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այս անգամ ևս ապահովվի Վարդան Պետրոսյանի տեղափոխումը Դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական այլ հիվանդանոց, փաստաբանն այսպես պատասխանեց. «Նախորդ անգամ նրա կյանքին էր վտանգ սպառնում, դրա համար որոշեցին, եթե նա չի մեռնում, մնում է այնտեղ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել