1in.am-ը գրում է.

Նորվեգական համալսարաններում բարձրագույն կրթությունը անվճար կմնա այն ուսանողների համար, որոնք Թագավորություն են ժամանել ԵՄ կազմի մեջ չմտնող երկրներից: 

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, «Վենստրե» և Քրիստոնեական ժողովրդական կուսակցությունը հրաժարվել են տվյալ փուլում աջակցել նոր կառավարության նախաձեռնությանը, որը նախատեսում էր ուսման վարձ սահմանել արտասահմանցի ուսանողների համար, որոնք կազմում են ընդհանուր ուսանողների թվի 10%-ը:

ԵՄ կանոնների համաձայն` Նորվեգիայի համալսարանները իրավունք չունեն ուսման վճար գանձել ԵՄ անդամ երկրների ուսանողներից: Սակայն երկրի նոր պահպանողական կառավարությունը կարծում է, որ ԵՄ անդամ երկիր չհանդիսացող պետությունների ուսանողներից ուսման վարձ վերցնելը հեռանկարում կարող է բարձրացնել կրթության մակարդակը երկրում և թեթևացնել քաղաքացիների բեռը, քանի որ Նորվեգիայում անվճար ուսուցումը և բժշկությունը ապահովվում է աշխարհում ամենաբարձր հարկերից մեկի հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել