Մենք շատ հաճախ ենք լսում խնամվածության և չխնամվածության մասին, բայց քչերն են խոսում, թե ինչ է նշանակում լինել չխնամված: Ո՞ր նշաններով կարելի է որոշել, որ կինը խնամված է, կամ ոչ:
Եվ այսպես, չխնամված կնոջ նշանն են`
Դեպիլյացիայի բացակայությունը և չխնամված հոնքերը:
Չխնամված մաշկը (յուղոտ փայլ, թեփ, կորյակներ, կնճիռներ վաղ տարիքում): Իհարկե կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու կարող է մաշկը նման տեսք ունենալ, բայց մեր պարտքն է որքան հնարավոր է լավ խնամել այն:
Չներկված մազարմատներ (հատկապես շիկահերների մոտ սև արմատները):
Եղունգների թափթփված մատնահարդարում:
Պեդիկյուրի բացակայություն (այն պետք է անել միշտ, այլ ոչ միայն ամռանը: Ինչպես տղամարդիկ են ասում` «Մատնահարդարումը գովազդ է, իսկ պեդիկյուրը` հաճելի անսպասելիություն»):
Ծալծլված հագուստ, կեղտոտ կոշիկներ:
Ճաքճքված շրթունքներ (որքան էլ գեղեցիկ լինի դիմահարդարումը, այն կկորցնի իր ողջ հմայքը, եթե շրթունքները լավ վիճակում չգտնվեն):
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր առջև խնամված կին է...
Իհարկե վերոնշյալ կետերի բացակայության պարագայում և...
Խնամված մաշկ (թեթևակի փայլով):
Մազերի բացակայություն մարմնի համապատասխան հատվածներում:
Դեմքի ձևին համապատասխան սանրվածք, որ ընդգծում է դեմքի առավելություններն ու թաքցնում թերությունները:
Առողջ մազեր (մազերի գույնը մաքսիմալ բնական է, մազերը հարդարված են, փափուկ):
Եվ որ շատ կարևոր է` կերպարը համապատասխանում է իրավիճակին (մարզասրահում` սպորտային կերպար, թատրոնում` երեկոյան, այլ ոչ հակառակը):
Եվ հիշեք, որ միայն մենք` կանայքս ենք պատասխանատու նրա համար, թե որ կատեգորիային կպատկանենք: