Emedia.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը վաղը՝ դեկտեմբերի մեկին, կայանալիք խաղում կվիճարկեն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականները: Այսօր այդ թիմերը երկրորդ հաղթանակները տարան:

Ինչպես հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը, Ռուսաստանի ներկայացուցիչները 43:26 (20:13) հաշվով առավելության հասան Ուկրաինայի թիմի նկատմամբ: Իսկ ահա, Հայաստանի հավաքականը 21:32 (10:16) հաշվով զիջեց Վրաստանի թիմին: 

Թեև մերոնք բացեցին հաշիվը, սակայն վրացի հանդբոլիստները հետո առաջ անցան: Հանդիպման ընթացքում եղավ մի պահ, երբ մերոնք զիջում էին 3 գնդակի տարբերությամբ, սակայն բեկումը չկայացավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել