1in.am-ը գրում է.
Ֆրանսիական «Յառաջ» թերթի փոխանցմամբ՝ Դամասկոսի համալսարանի տեսուչ Մոհամմեդ Ամե Մարտինին Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի և Բերիո թեմի առաջնորդարանից Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպմանը խորհրդակցել է Դամասկոսի համալսարանում հայերեն դասավանդելու ծրագրի շուրջ:
Նախատեսվում է հայերենի հատուկ ամբիոն բացել համալսարանի մարդագիտության և լեզուների բաժնում: Դեսպանը խոստացել է, որ Հայաստանը ներդրում կունենա այդ ծրագրում՝ առաքելով դասագրքեր, հայաստանյան համալսարանների հետ հաստատելով գործակցություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/press_diaspora_234208.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել