Սոցիալական ցանցերում մեր լուսանկարները շատ բան են պատմում մեր մասին: Դրանք ասես գովազդային պաստառներ լինեն, որոնց շնորհիվ մարդիկ ցուցադրում են իրենց հիմնական հատկանիշերը:
1. Լուսանկար, որտեղ նրա նախկինը կտրված է
Եթե աղջիկը դնում է իր նախկինի հետ լուսանկարներ, որտեղ նախկինը կտրված է, դա նշանակում է, որ նա կա մեծ նշանակություն է տալիս այդ հարաբերություններին կամ էլ գտել է լուսանկարներ, որտեղ լավ տեսք ունի: Իսկ եթե նախկին ընկերը կտրված չէ, ապա դա նշանակում է, որ տղան դեռ կարևոր է իր համար:
2. Կոկետություն տեսախցիկի առջև
Լուսանկարում նա ավելի շատ հետաքրքրված է տեսախցիկով, քան, օրինակ, իր կողքին գտնվող մարդկանցով: Դա նշանակում է, որ տղան, ում հետ նկարվել է, խենթանում է աղջկա համար, իսկ վերջինս ավելի շատ հետաքրքրված է այլ բաներով:
3. Հարսանիքի լուսանկար
Եթե աղջիկը դնում է լուսանկար հարսանիքից, ապա դա նշանակում է, որ իր ընկերները մտել են այնպիսի շրջան, որ հանդարտվում են և ընտանիք կազմում, և աղջիկը նույնպես ունի այդ ցանկությունը:
4. Լավ դիրք է ընդունել` ուսերը ետ, ձեռքերը կոնքերին
Եթե աղջիկը բոլոր լուսանկարներում նույն դիրքում է և միշտ կենտրոնում, ապա դա նշանակում է, որ ինչ-որ բանից դժգոհ է իր արտաքինի մեջ կամ ցանկություն ունի կառավարել ամեն ինչ: Բացի այդ դա կարող է խոսել ղեկավարելու իր հակումների մասին:
5. Ժպիտ` կեղծ կամ անկեղծ
Անկեղծ ժպիտն աչքերում է լինում, անկեղծ ժպտալիս մարդու աչքերը մի-փոքր կկոցվում են և փոքրիկ կնճիռներ են առաջանում: Իսկ եթե նա փակ բերանով է ժպտում, ապա դա կարող է նշանակել, որ անհարթ ատամնաշար ունի կամ էլ նկարվելիս այդքան էլ ուրախ չի եղել:
6. Լուսանկար ճանապարհորդությունից
Դրանք ցույց են տալիս, որ աղջիկը բացի իր արտաքինից ունի այլ հետաքրքրություններ ևս:
7. Ընկերուհիների հետ
Դա նշանակում է, որ աղջիկը լավ հարաբերություններ ունի ընկերուհիների հետ, իսկ դա միշտ լավ է:
8. Լուսանկար երեխաների հետ
Եթե դա նրա երեխաները չեն, ապա դա հավանաբար խոսում է նրա մասին, որ ինքն էլ արդեն պատրաստ է ունենալ սեփական երեխաներ:
9. Վստահ դիրք
Դա նշանակում է, որ աղջիկը սեփական կառուցվածքից բարդույթներ չունի և վայելում է կյանքը: