Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը իրան կտրտում է հեռուստաէկրաններից, թե համաձայն չի Համաշխարհային բանկի տված այն գնահատականին, թե Հայաստանը ամենամոնոպոլիզացված երկրներից է, այսինքն՝ ՏՄՊՀՀ-ը մատը մատին չի խփում մենաշնորհները վերացնելու համար: Շաբոյանն էլ սպառնում է, թե «յա բուդու ժալովատսյա»: Մի երկու ամիս առաջ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը նրան նամակ գրեց, թե մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի դաշտն էլ է մոնոպոլացված, ինչի անառարկելի ապացույցն է, որ 39 երթուղային գծերի տերեր «միասնաբար ու համերաշխ» (որն արգելվում է օրենքով) հակամրցակցային համաձայնության են եկել, որ տրանսպորտի ուղեվարձը Երեւանում 150 դրամ դառնա: Եւ գիտե՞ք, թե ինչ էր պատասխանել Շաբոյանը. ես Երեւան քաղաքով չեմ զբաղվում: Այ ընկեր ջան, դե Համաշխարհային բանկն էլ է ասում, որ դու ընդհանրապես չես զբաղվում, եւ ոչ միայն Երեւանով: Էլ ինչի ես քեզ պատեպատ տալիս... Ախր դու ինքդ ես ասել, որ դու չես զբաղվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել