Ժողովուրդն իմաստուն է, այո, բայց երբեմն այնպիսի բաներ ես լսում ու այնպիսի բաների ես ականատես լինում, որ պարզապես չես կարողանում ծիծաղդ զսպել: Դա հատկապես արտահայտվում է այն ժամանակ, երբ բանը հասնում է հնուց եկած և շատ դեպքերում բացատրություն և տրամաբանություն չունեցող սնահատավություններին: Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս հղի կանանց և ինչ սնահավատություններ կան հղիության հետ կապված.
-Մի կտրեք մազերը. երեխան խելացի չի լինի:
-Եթե գինի եք խմում, պետք է ձեռքերը դեմքին չկպցնել, թե չէ երեխայի դեմքի վրա թեթև հետքեր կլինեն:
-Երեխան նման է լինելու այն մարդուն, ում մոտ առաջին անգամ արգանդում խաղացել է:
-Եկեղեցում ձեզ մի քորեք ու մի դիպչեք, որ երեխայի մարմնի վրա այդ հատվածում խալ չլինի:
-Արևածաղիկ մի կերեք. երեխան փսլնքոտ կլինի:
-Մինչև հղիության երրորդ ամիսը ոչ մեկին մի ասեք, որ հղի եք. աչքով կտան:
-Երբ ստամոքսի այրոց է լինում, դա նշանակում է, որ երեխայի մազերն են աճում:
-Ինչ սիրտը քաշում է` կերեք, թե չէ երեխան շիլ կլինի:
-Եթե շատ եք զկրտում, երեխան մազոտ է լինելու:
-Մի թողեք, որ մարդիկ դիպչեն ձեր փորին:
-Եթե քնկոտ եք, երեխան աղջիկ է:
-Մաստակ մի ծամեք, երեխան փսլնքոտ կլինի:
-Մազերը մի ոլորեք ու կապեք. երեխայի պորտալարը կփաթաթվի-խեղդի:
-Եթե հղի կնոջ պորտը վերև է նայում, տղա եք ունենալու:
-Ծննդատանը կնոջ մայրը չպիտի լինի. մոր շունչը ծանր է:
Սնահավատություններն ու անհեթեթ խորհուրդները շարունակվում են երեխայի ծնվելուց հետո.
-Երեխու քաշն ու հասակը ոչ մեկին մի ասեք. վատ կաճի:
-Լողացնելիս երեխայի վիզը պետք է ձգել, որ երկարի:
-Երեխայի ոտքի տակը մի համբուրեք. ուշ կքայլի:
-Բարուրեք, թե չէ ոտքերը ծուռ կլինեն:
-Մթով երեխային տնից դուրս հանելուց գրկում հաց դրեք:
-Մթով երեխային մի լողացրեք:
-Մթով լվացք մի փռեք:
-Երեխային սեղանի վրա մի կանգնեցրեք:
-Դատարկ օրորոցը մի օրորեք:
-Քառասունքի մեջ երեխային դուրս չհանեք:
-Քառասունքի մեջ մոր տուն չգնաք:
-Կերակրելուց կուրծքը ցույց մի տվեք. կաթը կկտրվի:
-Մինչև երեխայի ատամ հանելը նրան հայելու մոտ մի տարեք:
-Անկողնու մոտ գլուխ սխտոր դրեք, որ աչքով չտան:
-Մթով լողացնելուց ջրի մեջ դանակ դրեք:
-Երեխային ծննդատնից տուն բերելիս տան միսը տվեք հարևանին:
-Երեխայի անկողնու ներքնակի տակ դանակ, մկրատ դրեք:
-Երեխայի գլխավերևում բամբակ վառեք, որպեսզի վեր չթռնի:
-Երեխային երկար չնայեք, երբ քնած է:
-Թարթիչները 40 օրվա մեջ կտրեք, որ երկար լինեն:
-Եղունգները 40-րդ օրը դրեք հայրիկի գրպանում, որ շատ փող ունենա:
-Երբ երեխան հորանջում է, խաչակնքվեք:
-Երբ գալիս են երեխային տեսնելու, երեխային բերեք սենյակ, չթողնեք, որ մարդիկ առաջ գան «երեխայի վրա»:
-Նորածնին չի կարելի մութ սենյակում թողնել, թողնելիս էլ կողքին ցախավել դրեք:
-Երեխային քնած ժամանակ չի կարելի նկարել. ուշ կզարգանա:
-Երեխայի պարանոցը չի կարելի համբուրել. նեղացկոտ կլինի:
Տեղեկությունը հավաքագրել օգնեցին Armenian Parents` Corner ֆեյսբուքյան խմբի մայրիկները: