Ամեն օր տրանսպորտից իջնող 10 աղջիկներից ամենաքիչը 4-ի հետույքը կիսով չափ երևում է... ու քանի որ օրերը ցրտել են, արդեն բաց մաշկի փոխարեն ստիպված ենք տեսնել զուգագուլպայի վերին հատվածը և գունավոր, սև կամ սպիտակ, կամ կապույտ, կամ էլ չգիտեմ ինչ գույն ներքնազգեստը...
հարց.
Աղջիկ ջան, այդ տաբատը մարմնով ու տարիքով փոքր քո քրոջ ՏԱԲԱ՞ՏՆ է, թե ... իսկապես քոնն է...
... ու այսօր մինչև համեմատում էի բացվածքի չափերն ու իրենց մուննաթ հայացքներն ուղղված երթուղայինում նստած ուղևորներին, երբ վերջիններս ուշադիր զննում էին տարաչափ հետույքները, գույները և այլն... հիշեցի մի դեպք Պետերբուրգում...
Ընկերուհուս (կիսով ռուս, կիսով ուկրաինացի) տանը հայկական սուրճ էի
պատրաստում... թափվեց, ինքը հատակի շոր բերեց, որ մաքրի, տաբատը նույն ձև բացվեց... ոնց որ մեր երթուղայինի հերոսուհիների մոտ է լինում... նայիր, Գրիշը չտեսնի,- ասաց,- անհարմար է... Գրիշն էլ իմ եղբայրն է, իր համար պատշգամբում կանգնած զրուցում էր հեռախոսով...
Այս տեսակ աղջիկներ քիչ կան ՌԴ-ում, բայց որ լսես մեր հայ աղջիկներին, նույն այն աղջիկներին, որ աջ ու ձախ ցուցադրում են իրենց հետույքները, թե ինչ կարծիք ունեն օտարազգի աղջիկների մասին... Իրենք իրենց կդնեն սրբերի շարքում, մնացածներին կգցեն ամենափչացածների շարքերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nare.atoyan/posts/601522093217845
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել