Football365.am-ը գրում է.

Հեղինակավոր Four Four Two ամսագիրը 2014-ի իր հունվարյան համարում ավանդույթի համաձայն կազմել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Առաջին անգամ այդ ցանկում տեղ է գտել Հենրիխ Մխիթարյանը: Մեր հավաքականի առաջատարը 66-րդն է:

Նախորդ տարվա ցանկի համեմատ 100-յակում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, բայց գլխավորն այն է, որ այս անգամ առաջին տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն է: Երկրորդը Լեո Մեսսին է:

Մխիթարյանից հետ են մնում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են. Վիկտոր Վալդեսը՝ 69, Մարիո Մանջուկիչը՝ 73, Մայքլ Քերիկը՝ 74, Ալվարո Նեգրեդոն՝ 75, Դավիթ Վիլյան՝ 76, Նեմանյա Վիդիչը՝ 86, Ռամիրեսը՝ 88, Սոլդադոն՝ 90, Ժիրուն՝ 97: Հետաքրքիր է, որ ամսագիրը Դիեգո Լոպեսին ու Իկեր Կասիլյասին տվել է 99-րդ տեղը:

Հավելենք, որ Մխիթարյանը այս ցուցակում հետխորհրդային երկրների մեջ միակ ներկայացուցիչն է: 100-յակում բոլորից շատ ներկայացուցիչ ունի «Բարսելոնան»՝ 10 ֆուտբոլիստ:

Լավագույն 50-յակը ունի այսպիսի տեսք

  1. Կրիշտիանու Ռոնալդու
  2. Լեո Մեսսի
  3. Ֆրանկ Ռիբերի
  4. Ռադամել Ֆալկաո
  5. Անդրես Ինյեստա
  6. Զլատան Իբրահիմովիչ
  7. Ֆիլիպ Լամ
  8. Գարեթ Բեյլ
  9. Ռոբին վան Պերսի
  10. Տիագու Սիլվա
  11. Սերխիո Բուսկետս
  12. Ռոբերտ Լեվանդովսկի
  13. Խավի
  14. Էդիսոն Կավանի
  15. Սեսկ Ֆաբրեգաս
  16. Մեսութ Յեզիլ
  17. Յայա Տուռե
  18. Նեյմար
  19. Լուիս Սուարես
  20. Սերխիո Ագուեռո
  21. Բաստիան Շվայշտայգեր
  22. Մարկո Ռոյս
  23. Ուեյն Ռունի
  24. Դանթե
  25. Խուան Մատա
  26. Թոմաս Մյուլլեր
  27. Իսկո
  28. Մանուել Նոյեր
  29. Պեդրո Ռոդրիգես
  30. Վենսան Կոմպանի
  31. Խավի Մարտինես
  32. Գոնսալո Իգուային
  33. Անտուրո Վիդալ
  34. Արյեն Ռոբեն
  35. Սերխիո Ռամոս
  36. Անդրեա Պիռլո
  37. Դավիթ Սիլվա
  38. Տոնի Կրոոս
  39. Իլկայ Գյունդոգան
  40. Մարիո Գյոթցե
  41. Անտոնիո Դի Նատալե
  42. Դանի Ալվեշ
  43. Անխել Դի Մարիա
  44. Դավիթ Ալաբա
  45. Սանտի Կասորլա
  46. Էշլի Քոուլ
  47. Ջանլուիջի Բուֆֆոն
  48. Օսկար
  49. Խաբի Ալոնսո
  50. Տիբո Կուրտուա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել