Առաջին ժամադրությունը միշտ հուզմունքի առիթ է: Հատկապես երբ շատ ես հավանում երիտասարդին, բայց նրա մասին քիչ բան գիտես: Հետևյալ հարցերի պատասխանները կօգնեն ինչ-որ չափով կազմել մարդու հոգեբանական պատկերը:
Հետաքրքվիր, թե ինչ գիրք է ընթերցում կամ ինչ կայքեր է այցելում. համաձայնվիր` այն, ինչ տղամարդը կարդում է, շատ բան կարող է պատմել նրա մասին:
Հարցրու նրան իր վերջին ճանապարհորդության մասին: Եթե նա ոգևորված սկսի պատմել ճանապարհորդության բոլոր մանրամասները, ապա կրքոտ է և բազմակողմանիորեն զարգացած:
Եթե հաջողվի խոսակցություն բացել նրա մանկության երազանքների մասին, ապա հիանալի է, քանի որ մանկության հիշողությունները կարող են պատմել, թե ով է զրուցակիցդ ներկայումս, ինչ էր ուզում և ինչի է հասել:
Հարցրու նրան, թե ոգելից ինչ խմիչք է նախընտրում: Ասում են` տղամարդիկ ընտրում են իրենց բնավորությանը համապատասխանող խմիչքներ:
Փորձիր պարզել, թե ինչից է նյարդայնանում կնոջ պահվածքի մեջ: Գուցե բախտդ բերի, և քեզ հաջողվի պարզել նախկին ընկերուհուց բաժանվելու պատճառը:
Ասում են` եթե տղամարդը համեղ է պատրաստում, ապա լավ սիրեկան ու հայր կլինի: Անպայման հարցրու, թե ով է իրենց տանն ուտելիք պատրաստում:
Հարցրու նրան, թե ինչ է երջանկությունը, և կիմանաս, թե իրականում ինչի պակաս ունի նա կյանքում: