Ռեքսը, որին պահում էին կենդանիների համար նախատեսված հատուկ կացարանում, անընդհատ հարձակվում էր աշխատողների վրա եւ կծոտում նրանց... Նա այնքան ագրեսիվ ու անվերահսկելի էր դարձել, որ որոշվեց քնեցնել նրան, այսինքն պարզապես ազատվել նրանից... Եվ երբ արդեն պատրաստվում էին զրկել շանը կյանքից, կացարան բերեցին Ջերալդինային... Երբ սագը մոտեցավ Ռեքսին, բոլորը համոզված էին, որ շունը կտոր կտոր կանի նրան... Բայց Ռեքսը լիզեց Ջերալդինայի գլուխը եւ նրանք դարձան անբաժան զույգ... Հիմա նրանք ամեն տեղ միասին են, նույնիսկ քնում են միմյանց կողքին... Իսկ շունը հանդարտվեց ու այլեւս չի հարձակվում մարդկանց վրա... Աշխատողները պնդում են՝ ինչ ասես տեսել ենք, բայց այսպիսի սեր դեռ չէր պատահել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել