Lragri.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը կասկածելի է համարում այդ օրվա զարգացումները, և համոզված է, որ խաղաղ ակցիայի ընթացքը փոխելու համար գործի են դրվել հատուկ սադրիչներ: Այս մասին այսօր հայտարարել է նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ առավոտյան իր պաշտպանյալի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Շանթ Հարությունյանը ձերբակալությունից ի վեր այսօր առաջին անգամ փաստաբանի միջոցով հրապարակել է իր տեսակետը. «Ցեղակրոնե կուսակցության առաջնորդը նույնիսկ մտավախություն ունի, որ իր հետ կալանավորված 13 անձանց թվում էլ կան սադրիչներ։ Կարող է այդ անձանցից 1-2 հոգի լինեն ոչ իր համախոհները, նույն այդ սադրիչները, որովհետև անձինք կան, որոնց ինքը չի էլ ճանաչում»,- ասել է փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել