Ես ցանկանում եմ նշել մի ցավալի փաստ` համայն հայության քաղաքակրթության կենտրոն, համայն հայության մայրաքաղաք Երևանում ճանապարհ չեն տալիս Շտապ օգնության մեքենային.

Երեկ երկոյան ես իմ համար քայլում էի Երևանի Բաղրամյան պողոտայով ու ականատես եղա շատ ցավալի դեպքի, Շտապ Օգնության մեքենան իր ազդանշանները միացրած փորձում էր հատել Բաղրամյան պողոտան ու այդ պահին 3 ավտոմեքենա չզիջեցին նրան: Շտապեմ տխրեցնեմ «հակա»-ներին, ասելով, որ մեքենաները ոչ Range Rover , ոչ Prado, ոչ Porshe էր ու իրենց համարները 00օօ000 չէին, առավել ևս պաշտոնատար այր չէր: Վերոնշյալ մեքենաններն էին` 2 տաքսի և մեկ Ժիգուլի: Ես ավելի քան վստահ եմ եթե դա աներ ինչ որ պաշտոնատար այր մինչև նրան խայտառակ չանեին, ազգովին չնվստացնեին չէին հանգստանա:
Այսքանի հետո հարց է առաջանում. «Բա բողոքողների արարքների համար ով է պատասխանատվություն կրում» կամ արդեն առաջնորդվում ենք «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» արտահայտությամբ: Ինքնաբերաբար սկսում ես մտածել. «Արդյոք այդ մարդիկ չեն հասկանում, որ այդ մեքենայում գտնվում էր շատ շտապ օգնության անհրաժեշտություն ունեցող մարդ, որի կյանքը կախված է վայրկյաններից ու այդ մեքենաների վարորդների մոտ իրոք արդեն խիղճ չկա, արդյոք մարդիկ արդեն սկսել է եսասեր դառնալ, արդյոք արդեն մեռել է կարեկցանքի ունակությունը, ու մտածում ես որ կարողա այդ երեք «վարորդների» պատճառով կարող էր մեր հասարակության մեկ մասնիկ պակասել` դրանով թույլացնելով մեր հասարակությունը»:

Այսքանից հետո արժե մեկ պահ կանգ առնել ու մտածել. «Այս ուր ենք հասել ու դեպի ուր ենք գնում»: Միշտ հիշեք, որ շտապ օգնության մեքենայում հաստատ գտնվում է հայ, որին օգնություն է պետք, և եթե նույնիսկ չես կարողանում օգնել, լավ կլիներ չխանգարեիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել