Մինչ Հայաստանի ինքնահռչակ իշխանիկները Վիլնյուսում տապալեցին մեր երկրի ժողովրդավարացման, տնտեսության առողջացման եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման հնարավորությունը, Հայաստանից բնակչության ինքնաբուխ էվակուացիան շարունակվում է: Մեկնում են օլիգարխ մենաշնորհներից մազապուրծ միջին խավի վերջին մնացորդները, տեղական թալանչիներից ու անարդարությունից զզված գյուղացիությունը, մեկնում են մասնագետները, գիտնականները: Ալիեւն իր անհեթեթ սպառնալիքներով կարող է հանգստանալ. Հայաստանը վաղուց արդեն այլ բռնազավթիչներ ունի, որոնք Ալիեւի եւ Հայաստանի մյուս բոլոր թշնամիների երազանքները շատ շուտով ի կատար կածեն իրենց ագահությամբ, զոռբայությամբ, տգիտությամբ ու պետական բոլոր կառույցների հլու կամակատարությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել