Lurer.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5 տուրի արդյունքում մրցաշարի ամենաշատ եկամուտ ստացած ակումբը Լոնդոնի «Արսենալն» է: Ներկայումս լոնդոնցիների եկամուտը կազմում է 14,7 մլն եվրո. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Երկրորդ տեղը կիսում են «Բազելն» ու «Միլանը»՝ 13,7-ական մլն եվրո:

4-րդ տեղում մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիան» է՝ 13,6 մլն, 5-րդ տեղում գտնվում է միանգամից երեք ակումբ՝ «Զենիթը», «Ստյաուան» և  «Շալկեն»՝ 13,2 -ական մլն եվրո:

«Ռեալի» և «Ատլետիկոյի» եկամուտը կազմել է 13,1-ական մլն եվրո:

Կատալոնական «Բարսելոնան» 12,1 մլն եվրոյով 14-րդ տեղում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել