1in.am-ը գրում է.
Մայիսին բացվելիք լեգենդար ABBA խմբի թանգարանի այցելուների թիվը արդեն հատել է 200 հազարի սահմանագիծը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է թանգարանի մամլո ծառայության ներկայացուցիչ Սոֆյա Լարսոնը:
ABBA-ի թանգարանը գտնվում է Յուրգորդեն կղզու «Շվեդական երաժշտական փառքի սրահ» համալիրում: Այցելուները հնարավորություն ունեն բեմ բարձրանալ վիրտուալ Ագնետայի, Բեննիի, Բյորնի ու Աննի-Ֆրիդի հետ, երգել քառյակի երգերը, փորձել երգիչների բեմական զգեստները:
Ցուցադրված է նաև դաշնամուր, որի ստեղները երբեմն բարձրանում ու իջնում են, թեև գործիքի առաջ ոչ ոք նստած չէ: «Դաշնամուրը միացված է Բյորնի սինթեզատորին: Երբ գործիքը սկսում է երգել, դա նշանակում է, որ սինթեզատորի առջև նստած է հենց խմբի մասնակիցը»,- ասում է թանգարանի մամլո ծառայության ներկայացուցիչը: