1in.am-ը գրում է.

Վրաստանում տուգանքներ կսահմանվեն հասարակական վայրերում ֆաշիստական և կոմունիստական խորհրդանիշներ օգտագործելու համար: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, տուգանքը կազմում է 1000 լարի (շուրջ 600 դոլար):

Համապատասխան ուղղումները Վրաստանի խորհրդարանը սահմանում է «Ազատության խարտիայի» և Վարչական իրավախախտումների մասին օրենքում:

Ուղղումների նախաձեռնողները մեկնաբանել են «տոտալիտար կոմունիզմի խորհրդանիշ» հասկացությունը: Մասնավորապես, դա խորհրդանիշ է, որն արտացոլում է տոտալիտար կոմունիզմի ռեժիմ, և որը բնութագրվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ, զանգվածային ֆիզիկական ահաբեկչության տարբեր ձևերով, անհատական և զանգվածային սպանություններով և ոչնչացումներով, սովով, արտաքսմամբ, կտտանքներով, էթնիկական և կրոնական հողի վրա հետապնդումներով և այլն:

Վրաստանում կոմունիստական և ֆաշիստական խորհրդանիշների կիրառման մասին տեղեկատվությունը կհավաքի հատուկ հանձնաժողովը: Հանձնաժողովի խնդիրը կլինի նաև հսկել, որպեսզի երկրում չլինեն կոմունիստական և ֆաշիստական գաղափարախոսությունների տարրեր պարունակող շենքեր, հուշարձաններ, արձաններ, փողոցների, հրապարակների, գյուղերի անվանումներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել