1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Էլկհարթ քաղաքի Pizza Hut-ի մենեջերին աշխատանքից ազատել են այն պատճառով, որ նա աշխատակիցներին թույլ է տվել չաշխատել ազգային տոնի՝ Գոհաբանության օրը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Ինչպես գրել են տեղի ԶԼՄ-ները, 2 շաբաթ առաջ 28-ամյա Թոնի Ռորն իմացել է, որ ֆրանշիզի սեփականատերը, որի ներքո է աշխատում իր խորտկարանը, հրաման է արձակել, որ այս տարի այն բաց լինի տոնին: Ռորը հրաժարվել է կատարել նրա պահանջը, ինչից հետո աշխատանքից հեռացվել է:

Ի պատասխան՝ մենեջերը նամակ է գրել Pizza Hut-ի ղեկավարությանը՝ բացատրելով, որ ընկերությունը պետք է ավելի շատ մտածի իր աշխատակիցների մասին: 

Մենեջերին աշխատանքից հեռացնելու լուրը վրդովեցրել է բազմաթիվ ամերիկացիների: Pizza Hut-ը հայտարարել է, որ հարգում է իր աշխատակիցների իրավունքը՝ չաշխատել տոնական օրերին, ու նրան առաջարկել է վերադառնալ աշխատանքի: Մենեջերը դեռ չի որոշել՝ արդյոք կվերադառնա՞ նախկին աշխատանքին, թե՞ ոչ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել