Tert.am-ը գրում է.
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը պատասխան նամակներ է ստացել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
««Նամակի մեջ գրված էր, ես լավ եմ, առողջական խնդիրներ չունեմ, ուղղակի խնդրում եմ սպասեք շատ կարճ ժամանակ, Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի խնդրում եմ սպասեք»: Հիմնական բովանդակությունն այդ էր, մնացածն արդեն զուտ ընտանեկան բնույթի հարցեր ու պատասխաններ են եղել»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը՝ հստակեցնելով, որ իրենք՝ ընտանիքի անդամներով երկու նամակ են տվել Հակոբ Ինջիղուլյանին փոխանցելու համար և երկու նամակով էլ իրենից ստացել են պատասխան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
Հարություն Ինջիղուլյանը նաև նշեց, որ Կարմիր Խաչից էլ են երաշխավորել, որ Հակոբ Ինջիղույանի մոտ ամեն ինչ նորմալ է. «Ասացին որ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես Հակոբի վրա ճնշում չեն գործադրում, ու նաև նշեցին, որ Հակոբին տարել են բուժզննման, թե՛ տեսողության հետ կապված, թե՛ առողջական վիճակի հետ կապված։ Ասել են՝ ամեն ինչ նորմալ է, այնտեղ ակնոցի ետ կապված հարց կար, որ եղբայրս ուներ տեսողական խնդիր, այդ հարցով Կարմիր խաչին Ադրբեջանի իշխանությունները տեղյակ են պահել, որ Հակոբ Ինջիղուլյանը չունի տեսողական խնդիրներ, այսինքն կարճատես չի, ոչ էլ հեռատես է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ