Ուղարկեք 03 կոդը 1907 կարճ համարին և փոխանցեք 500 դրամ 6 ամսեկան, փոքրիկ Վիկա Թորոսյանի կյանքի փրկության համար: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից ձեր ուղարկված SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:

Այս հրաշք 6-ամսյա փոքրիկը Վիկա Թորոսյանն է: Նա արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում: Մեծ հույս ենք կապում բոլոր այն սրտացավ մարդկանց հետ, ովքեր կաջակցեն հերթական վիրահատության իրականացմանը, որը տեղի կունենա Գերմանիայում կամ Իսրայելում: Նրա մոտ ախտորոշել են արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա: Հիվանդությունը կարող է կուրության պատճառ հանդիսանալ:

Շնորհակալ ենք բոլորին: 
Փոքրիկի հայրիկի` Տիգրան Թորոսյանի անունով բացվել է հաշվեհամար Converse բանկում 

This adorable six-month-old baby is Vika Torosyan. She has already been operated on 4 times in Armenia. The next surgery is going to be performed in Germany or in Israel. The operation is quite expensive and the family of the child needs the support of king hearted people, to be able to cover all the expenses of the surgery. Vika is diagnosed with hydrocephaly caused by hematoma. The disease may cause blindness. Thank you for your support! LET THE NUMBER OF DISABLED PEOPLE DECREASE IN THE WORLD!

19300 32396650300-հայկական դրամ

1930032396650101 USA-դոլար

19300 32396650158 RR-ռուբլի

Կոնտակտաին հեռախոսահամար
+37410-27-32-97
+37455-13-35-30
+37499-10-3530

Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս հիմնական դրդապատճառը, որ անցում կատարեցինք այս համակարգին, այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:

Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել