Հայաստանում մասնավոր հատվածի հասարակ աշխատողների (որոնց մոտ դիմում ես գրում կամ մի փոքր գործ ունես հետները) մի մասին թվում է, թե իրենք շատ կարևոր գործի են:
Հայաստանում մենք բոլորս էլ գործ ենք ունենում մասնավոր հատվածի հասարակ աշխատողների հետ՝ ԱՊՊԱ-յի աշխատակից, մասնավոր կլինիկաների բժիշկներ, գրավատան աշխատակից և այլ, և այլն, շատերի մոտ մտնելուց առաջ նախ սպասում ես միջանցքում, մի մասի մոտ հենց սեղանի մոտ:
Դուք նկատե՞լ եք, թե ոնց են իրենց պահում հասարակ աշխատողները, եթե իրենց մոտ ծանոթի միջոցով չես գնում: Մէ՜ թանկացնել, մէ՜ մունաթով խոսել, մէ՜ սպասեցնել, մէ՜ մտածելով, դանդաղ աշխատելով են սպասարկում (իհարկե այդ ամենը կորչում է, եթե դու նրանց տնօրենին ես ծանոթ կամ հենց իրենց բարեկամն ես):
Հայ ազգիս մոտ բարեհամբույր լինելը մի քիչ պակասում է: Ես հասկանում եմ, որ «օրը հազար մարդու» հետ են շփվում, բայց եթե դու բարեհամբույր գնում-մոտենում ես, ինչո՞ւ իրենք նույն բարեհամբուրությամբ քեզ չեն պատասխանում: Մեզ հայերիս թվում է, թե եթե իրենցից մի փոքր կախում ունես, ուրեմը իրենք ամեն ինչ պետք է անեն իրենց «ծանրացնելու» համար:
Այսօր գնացել էի ԱՊՊԱ՝ դիմում գրելու, ԱՊՊԱ-յի հասարակ աշխատակիցը, որը միայն պետք պրինտ անի քո փաստաթղթերը, մի տեսնեիք ոնց էր իրեն պահում, ինձ մի պահ թվում էր, թե ինքնա այդ ԱՊՊԱ-յի տերը, ուղղակի ազատ ժամանակ պրինտովա զբաղվում:
Հարգելի՛ աշխատակիցներ, մի արեք տենց, չի կարելի, իրանք էլ են մարդ ու, եթե հնարավություն ունեք արագ սպասարկելու, սպասարկեք, հաստատ շնորհակալությանը կարժանանաք:
Հ.Գ. Բանկային համակարգում ամեն ինչ ավելի տխուրա, դա արդեն առանձին թեմայա: Դե պետական որևէ համակարգի մասին խոսելն անիմաստ է. այնտեղ բոլորը ՇԵՖ են:



