1. Կանայք առաջինն են լքում այրվող ավտոբուսը, խորտակվող նավը:
2. Կանայք բանակ չեն գնում:
3. Կանայք գլուխ չեն ջարդում ամեն անգամ նոր հաճոյախոսություն հորինելու համար:
4. Կանանց գլուխը չեն ցավեցնում «Չեմ նիհարե՞լ» հարցով:
5. Կնոջ խնամված մարմինը միշտ ավելի հաճելի է, քան տղամարդունը:
6. Կինը միշտ ավելի շատ հնարավորություն ունի թարմացնելու զգեստապահարանն ու դիմահարդարվելու:
7. Որպես կանոն, հենց կանայք են ընտրում իրենց երկրորդ կեսին մի քանի երկրպագուներից:
8. Եթե կինը փչացրել է գրասենյակի համակարգիչը, համակարգչային ադմինիստրատորը ոչ միայն կվերանորոգի այն, այլև շոկոլադով կհյուրասիրի:
9. Որպես կանոն, կանայք չեն փակում սրճարանների և ռեստորանների հաշիվը:
10. Վիճակագրության համաձայն, տղամարդիկ կանանցից 5-6 տարի քիչ են ապրում:
11. Կնոջ արցունքները թուլության նշան չեն համարվում:
12. Կնոջ հիմար արարքները կարող են ներվել միայն իր մազերի գույնի շնորհիվ:
13. Կնոջ կյանքում շատ բան կարող է կախված լինել կարճ կիսաշրջազգեստից:
14. Կանայք ամեն առավոտ չեն տանջվում` սափրելով իրենց դեմքը:
15. Միայն կանայք իրականում գիտեն` արդյո՞ք չափսը կարևոր է, թե ոչ:
16. Այն, ինչ տղամարդկանց պարագայում տհաճ է նայվում և դիտվում է որպես զզվելի սովորություն, կանանց պարագայում անգամ զվարճալի է:
17. Միշտ հիանում են այն կանանցով, ովքեր ընտրում են տղամարդկային մասնագիտություններ: Ինչը չես ասի տղամարդկանց մասին:
18. Կանայք կյանքով ուրախանալու շատ ավելի շատ առիթներ ունեն, օրինակ նոր կոշիկներն արդեն իսկ երջանկության առիթ են:
19. Միայն կինը, սխալ լինելով հանդերձ, կարող է դրա համար հազար անգամ ներողություն լսել և մի բան էլ նվեր ստանալ:
20. Որքան էլ ծանր լինի կնոջ ճամպրուկը, միշտ կգտնվի մի տղամարդ, ով դա կկրի: