Այս սկզբունքը մեզ ուղեկցել է դեռ հին ժամանակներից: Սակայն փոխվում են ժամանակները, մարդկանց աշխարհայացքը, առաջ են գալիս գեղեցկության նոր նորմեր և ստեղծվում բազում բանաձևեր: Միայն արհեստական եղանակով ստանալ կատարյալ բնականություն հաջողվում է շատ քչերին: Էսթետիկ բժշկության վերջին ձեռքբերումներն ու գիտական հետազոտությունների արդյունքում ստեղծված նորագույն ներդրումները փաստում են այն մասին, որ մարդու տարիքը գեղեցկությանը չի խանգարում, և տարիքի հետ մարդիկ ոչինչ չեն կորցնում, քանի որ հասուն գեղեցկությունը` խնամվածությունը և գեղեցիկ տեսքը, դիտարկվում է որպես արիստոկրատական ծագման վառ ապացույց:
Երիտասարդացման նորագույն ոչ վիրահատական մեթոդներից է համարվում «Պլազմոլիֆտինգ»-ը:
-Ի՞նչ է պլազմոլիֆտինգ թերապիան և ո՞րն է այս մեթոդի առավելությունը
Պատասխանում է «Ավանտա» ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը:
-Պլազմոլիֆտինգ թերապիան պարզապես երիտասարդացման մեթոդ չէ, այն էսթետիկ բժշկության 21-րդ դարի բացառիկ ձեռքբերումներց է: Կիրառվում է մարդու սեփական արյան պլազման` հարստացված իր իսկ տրոմբոցիտներով: Տրոմբոցիտները արյան բջիջներն են, որոնք արտադրում են հատուկ սպիտակուցային նյութեր` աճի գործոններ: Ներարկելով այն պացիենտին` ակտիվացնում ենք միաբջջային նյութափոխանակության համակարգը և այն նյութերի սինթեզը, որոնք պատասխանատու են մաշկի թարմության, առաձգականության և խոնավության համար: Տրոմբոցիտները մաշկի բջիջներին` ֆիբրոբլաստներին, ստիպում են գործել ավելի ակտիվ` վերականգնելով և ստեղծելով երիտասարդ բջիջներ: Այս մեթոդը ուղված է օրգանիզմի թաքնված պաշարների կիրառմանը և բջջային ռեգեներացիային: Երիտասարդացումից բացի, տվյալ գործընթացն ուղղված է կոլագենային և էլաստինային թելերի, ինչպես նաև ֆիբրոբլաստերի արտադրության արագացմանը, հիալուրոնաթթվի մոլեկուլների ձևավորմանը` խթանելով հյուսվածքների վերարտադրումը, դիմադրողականությունը և նյութափոխանակությունը: էսթետիկ բժշկության մեջ պլազմոլիֆտինգը կիրառվում է դեմքի, պարանոցի, ձեռքերի երիտասարդացման նպատակով: Այս մեթոդի առավելություններից մեկն այն է, որ չեն կիրառվում օրգանիզմի համար օտարածին հավելումներ: Պլազմոլիֆտինգը ապահովում է արագ երիտասարդացում և երկարատև արդյունք, ձերբազատելով այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են տարիքային փոփոխությունները, կորյակային ցանը, մաշկային հիվանդությունները, կնճիռները, մաշկի գունափոխությունն և այլն: Ողջ գործընթացը իրականացվում է տեղային անզգայացման տակ` մոտ 40-50 րոպեի ընթացքում: Երիտասարդացման տեսանելի արդյունքը նկատելի է առաջին իսկ գործողությունից հետո: Տրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներարկման հատուկ տեխնիկայի կիրառումը հնարավություն է տալիս հասնել մաշկի տեսանելի և արտահայտված երիտասարդացման: Ահա թե ինչու պլազմոլիֆտինգը համարվում է մաշկի երիտասարդացման բնական մեթոդ:
Կատարյալ ծավալային արդյունքի հասնելու համար «Ավանտա» բժշկական կենտրոնում կիրառվում է էսթետիկ բժշկության վերջին ձեռքբերումներից մեկը` «Fillex» տեխնոլոգիան, որը, ի դեպ, միակն է մեր տարածաշրջանում: Այն հնարավորություն է տալիս «Պլազմոլիֆտինգ» պրոցեդուրայի ընթացքում տվյալ պլազմայից հատուկ սարքավորման օգնությամբ ստանալ 10-20 մլ ծավալով խտանյութ (գել-ֆիլլեր):
Գործընթացն իրականացնելուց առաջ կատարվում է բժշկի խորհրդատվություն, որի ընթացքում մանրամասն քննարկվում են պացիենտին հուզող բոլոր հարցերը: