Հարգելի Մենուա Հարությունյան եւ յուր ստատուսը լայքած Levon Mutafyan, Vova Oganesyan, Siranush Harutyunyan, Roland Tshrikyan, Anna Karenina (մեղա-մեղա), Kristina Kristin, 

Համահայկական գռդոնին ձեր Սամվել Ալեքսանյանի նվիրաբերած 200.000 դոլարը հենց մեր փողն է, որը գողացվել ու գողացվում է ամեն Աստծո օր «Երեւան սիթիների», Նատալի ֆարմերի, այլ կազմակերպությունների միջոցով՝ հարկատուներիս վճարներից գոյացած բյուջեի միջոցների՝ մեր համար նախատեսված առողջապահական, սոցիալական, ռազմական ու այլ ոլորտների պետական գնումների համար նախատեսված ծախսերը ատկատահարելու հայտնի ու անհայտ մեխանիզմներով (այս կապակցությամբ կարդացեք 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախագահական նստավայրի մամլո հաղորդագրությունները ատկատների թեմայով, նաեւ ՏՄՊՀՀ զեկույցն ու Ալեքսանյանի 50.000.000 միլիոն տուգանքը իմ եւ Անահիտ Բախշյանի բռնացրած փաստի կապակցությամբ): Այնպես որ, դա իմ եւ շատերի նվիրատվությունն է: Մի հատ նոր ստատուս գրեք՝ ուղղված Սամվել Ալեքսանյանին, թե ի վերջո, նա քանի լումա է նվիրաբերել, քանի որ 200.000 դոլարը նվիրաբերել են բազում Ստեփան Սաֆարյաններ: 

Հուսամ, աչքս ջուր չի կտրի եւ կտեսնեմ այդ ստատուսը՝ «Հարգելի Սամվել Լիմինդրովիչ, որքան եք փոխանցել համահայկական մարաթոնին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել