Ճարտարապետությունը որքան այն է, ինչ կառուցված է, նույնքան էլ այն է, ինչ կառուցված չէ, բայց գրաֆիկական ինչ-որ լեզու է: Համարվում է, որ եթե շենքերը չեն կառուցվում, նախագծերը փուչ բան են: Փուչ բան չեն. ճարտարապետության պատմության մեջ շատ կան հայտնի հեղինակներ և գործեր, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել ճարտարապետության և մշակույթի պատմության վրա՝ չլինելով կառուցված: Այլ հարց է, որ չկառուցված նախագծերն ավելի թույլ են, քան կառուցվածները՝ գրի խորության առումով: Ասածս այն է, որ ճարտապետությունը եթե կառուցված է, այն խորը գիր է՝ ճակատագրի նման, որովհետև հողի ճակատագիրը գրվում է հենց դրանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել