Brittany Nicole.Պարզվում է` սեքսի ժամանակ տղամարդկանց ուղեղը բնավ չի անջատվում:

1. Ռետրոսպեկտիվ վերլուծություն

Առաջին անգամ հայտնվելով աղջկա հետ անկողնում (հատկապես այն աղջկա, ում երկար հասնում էր)` ցանկացած տղա հիշում է իր քայլերը, հանգամանքները, որոնց շնորհիվ այդ հիանալի պահը հասել է: Հետո մտքում կազմում է աղջկան անկողին քարշ տալու իր սխեման:

2. Կասկածների մեջ

Տղամարդկանց համար սեքսը սթրես է: Նրանք վախենում են, որ բարձունքում չեն գտնվի, որ էրեկցիան որակյալ չի լինի, որ զուգընկերուհուն օրգազմի չեն հասցնի: Իսկ եթե ցավեցնե՞մ, իսկ եթե հղիանա՞:

3. Ինչպես բանակում

«Դու կարող ես: Դե, քեզ տեսնեմ: Ախր հեչ բանի պետք չես: Պահիր ռիթմը: Մեկ-երկու-մեկ-երկու: Արագ: Սպասիր: Օօօօ, էլ չեմ կարողանում: Չէ, հավաքիր քեզ: Փալաս»:

4. Պատահական փաստ իմ կենսագրությունից

Հորմոնների, սթրեսի և արյան արագ շրջանառության ազդեցության ներքո մեր ուղեղն ունակ է զարմանալի ֆոկուսների: Օրինակ, կարող ենք հիշել, թե ուր ենք դրել կարևոր փաստաթուղթը կամ քանի վերջույթ ունի սարդը:

5. Գիտությունը լույս է

Կարող է տպավորություն ստեղծվել, թե նա մտածում է ամեն ինչի մասին, բացի հաճույքից: Դա այդպես չէ: Նա գրանցում է իր հիշողության մեջ քո ամեն շարժումն ու տնքոցը, շնչառության փոփոխություններն ու իր գործողություններին քո արձագանքները: Մի խոսքով` լավ նորություն. տղամարդն ինքնակրթվող էակ է:

6. Շրջակա միջավայր

Նա չի կարող չտեսնել, թե ինչ է կատարվում իր շուրջը: Նկատում է բոլոր տարօրինակ բաները, ուսումնասիրում է սենյակն ու սենյակում դրված բոլոր իրերը:

7. Մյուսները

Այո, տղամարդիկ երբեմն պատկերացնում են, թե սեքսով են զբաղվում այլ կնոջ հետ: Չէ՞ որ կանայք նույնպես դա անում են: Այնպես որ եթե նրա աչքերը փակ են, ապա հանգիստ կարող ես քեզ Անջելինա Ջոլի կամ Սկարլետ Յոհանսոն զգալ: Երբեմն նրանք դա անում են, որպեսզի ավելի շատ գրգռվեն կամ հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել