Yerevannews.am-ը գրում է.
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.14-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.32-ին (Գրինվիչի ժամանակով՝ 18.32-ին) Վրաստանի տարածքում՝ Գուրջանի քաղաքից 20 կմ արևելք, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.730 և արևելյան երկայնության 46.010:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով ավերածություն, զոհեր և տուժածներ չկան:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=18137&l=am/ijevanum+ev+noyemberyanum+3+balvo%D6%82ggnutyamb+erkrasharg+e+zgacvel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել