1in.am-ը գրում է.

Մոլդովան նախաստորագրել է ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ: Վիլնյուսում փաստաթուղթը ստորագրել են Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը:

Մոլդովան և Եվրամիությունը հույս ունեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել մինչև 2014թ. աշուն՝ Եվրախորհդարանի և Եվրահանձնաժողովի ներկայիս մանդատի օրոք:

Քիշնևում հույս ունեն, որ այդ ընթացքում կկայացվի Մոլդովայի քաղաքացիների համար այցագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել